Զորակոչի մեկնարկին Արցախում զոհվածների ծնողներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պարգևները
Հասարակություն
17:15 23/06/2021
Հայաստան

Զորակոչի մեկնարկին Արցախում զոհվածների ծնողներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պարգևները

Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

ՊՆ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։

Որպես խորհրդանշական քայլ՝ հենց այդ օրը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պետական պարգևները։ Զոհվածների հարազատներն էլ անփորձանք ծառայություն են մաղթել տղաներին։







Placeholder
Զորակոչի մեկնարկին Արցախում զոհվածների ծնողներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պարգևները