Վենետիկը, Սթոունհենջը և Աշուրը կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության՝ վտանգի տակ հայտնված օբյեկտների ցուցակում
Մշակույթ
14:24 24/06/2021
ԼՂՀ

Վենետիկը, Սթոունհենջը և Աշուրը կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության՝ վտանգի տակ հայտնված օբյեկտների ցուցակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ Վենետիկը, Սթոունհենջը և հնագույն մայրաքաղաք Աշուրը (Իրաք) կարող են ներառվել համաշխարհային ժառանգության՝ վտանգի տակ հայտնված օբյեկտների ցուցակում:

artguide.com-ի հաղորդմամբ, վերջնական որոշումը կկայացվի 2022 թվականին կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 45-րդ ամենամյա համաժողովում:

Վենետիկի ամենամեծ սպառնալիքը ծովածոցերի էկոհամակարգին և շրջակա ենթակառուցվածքներին շարունակական վնաս հասցնելն է, որոնք խոցելի են դարձել կլիմայի փոփոխության հետևանքով:

Բացասական ազդեցությունը խորացնում է առևտրային զբոսաշրջային նավերի առկայությամբ: Զեկույցում նշվում է, որ «զանգվածային զբոսաշրջության համալիր ազդեցությունը, մշտապես նվազող բնակչությունը և կառավարման մեջ մեծ թերությունները հանգեցրել են Վենետիկում պատմական իսկության զգալի կորստի»:

Սթոունհենջը կլինի ցուցակում, եթե բրիտանական իշխանությունները չկարգավորեն նախապատմական տեղանքի տակ ենթակառուցվածքային թունել կառուցելու ծրագիրը: Այս գործով դատական լսումները սկսվել են  Լոնդոնի դատարանում երեկվանից: Փորձագետները կարծում են, որ թունելի կառուցումը կարող է «ծայրաստիճան անբարենպաստ և անշրջելի» ազդեցություն ունենալ օբյեկտի ամբողջականության վրա:

Հնագույն Աշուր քաղաքին սպառնում է ամբարտակի կառուցման ծրագրերը, որոնք ջրհեղեղի վտանգ են ներկայացնում:

Placeholder
Վենետիկը, Սթոունհենջը և Աշուրը կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության՝ վտանգի տակ հայտնված օբյեկտների ցուցակում