Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
Իրավունք
12:39 24/06/2021
Հայաստան

Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի

Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

««Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։

Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։

Հայտնում ենք, որ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա դատախազության դիմաց», - այս մասին նշված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

Placeholder
Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի