Տոկիոյի օլիմպիական խաղերի հանդիսականները պետք լինեն դիմակով, պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից
Աշխարհում
17:27 24/06/2021
Հայաստան

Տոկիոյի օլիմպիական խաղերի հանդիսականները պետք լինեն դիմակով, պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից

Տոկիոյի օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող  հանդիսականները պետք  է անպայման լինեն դիմակով: Մրցավայր մտնելուց առաջ  նրանք երկու անգամ  պետք է չափեն ջերմությունը: Ջերմողներին կարգելվի մտնել համալիր: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Հանդիսականները պետք է  մարզադաշտ  մտնեն ու վերադառնան առանց ճանապարհից  շեղվելու՝ ոչ մի տեղ չմտնելով: Նրանք նաև պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից: Միակ բանը, որով կարելի է արտահայտվել՝  ծափահարություններն են:

Հրահանգներում կան կանոններ հերթերի, վաճառակետերի և զուգարաններ այցելելու մասին՝   մարդկանց բազմությունից խուսափելու համար:

Այցելուների սմարթֆոններում կլինի ծրագիր, որը թույլ կտա արագորեն բացահայտել վարակվածի հավանական շրջանակը:

Կարգելվի մրցումների ընթացքում ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը:

Եթե հուլիսի 12-ից հետո արտակարգ ռեժիմ կամ  համավարակի դեմ պայքարի ուժեղացված միջոցառումների ռեժիմ մտցվի, ապա մարզասերների ներկայության հարցը կվերանայվի:

Նշվում է նաև, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախատեսում է Տոկիո ժամանել հուլիսի 9-ին: Նա կարանտինում կմնա երեք օր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՕԿ-ի առաջնորդը Ճապոնիա կժամանի հուլիսի 12-ին:

Ենթադրվում էր, որ Բախը պետք է Ճապոնիա մեկներ մայիսին և համալրեր օլիմպիական ջահի փոխանցավազքի մասնակիցների շարքը: Բայց կորոնավիրուսի պատճառով  այցը հետաձգվել է:

Placeholder