24.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք
Առողջություն
11:49 24/06/2021
ԼՂՀ

24.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք

Արցախի Հանրապետությունում հունիսի 23-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8712 քաղաքացու հետազոտություն, որից  903-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2887 դեպք: Կատարվել է  26 164 թեստավորում:



 

Placeholder
24.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք