Կոմպոզիտոր Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհու կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի
Մշակույթ
14:41 24/06/2021
Աշխարհ

Կոմպոզիտոր Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհու կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի

Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող»  դիպլոմի։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Մեր հայրենակից, կոմպոզիտոր, Իսպանիայի Թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը ս․թ․ հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող»  դիպլոմի։ Սևան Ղարիբյանը Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր»,-նշում են ՀՀ դեսպանությունից։

Placeholder
Կոմպոզիտոր Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհու կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի