Կորոնավիրուսի հնդկական շտամը տարածվելու է ամբողջ Եվրոպայում. Անդրեա Ամմոն
Օրվա թեմա
17:15 24/06/2021
Աշխարհ

Կորոնավիրուսի հնդկական շտամը տարածվելու է ամբողջ Եվրոպայում. Անդրեա Ամմոն

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամմոնը կանխատեսել է, որ կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն կտարածվի եվրոպական բոլոր երկրներում: Նրա խոսքերը մեջբերել է The Independent- ը:

Բժիշկը նշել է, որ մինչ 2021 թվականի օգոստոսը եվրոպական տարածքում COVID-19 դեպքերի 90 տոկոսը պայմանավորված կլինի վիրուսի դելտա տարբերակով: Նա նաև կանխատեսել է վարակի կտրուկ աճ երիտասարդների շրջանում, որոնք չեն պատվաստվել:

«Դա կարող է հանգեցնել վարակման ռիսկի, ծանր ընթացքի և նույնիսկ մահվան բնակչության ավելի խոցելի խմբերի համար»,- ասել է Ամմոնը:

Հրապարակման համաձայն, հնդկական շտամի բռնկումների մասին արդեն հաղորդվել է Ֆրանսիայում և Իսպանիայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այն արդեն տարածվել է Բելգիայում, Իտալիայում և Պորտուգալիայում:

Հունիսի 21-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի հնդկական շտամը կարող է չորս նոր վտանգավոր ախտանիշով արտահայտվել՝ լուծ, լսողության խանգարում, ստամոքսի ծանր խանգարում և տրոմբ, որը հանգեցնում է գանգրենայի:

Հնդկական շտամը 60 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդ գերակշռող COVID-19 շտամը:

Placeholder
Կորոնավիրուսի հնդկական շտամը տարածվելու է ամբողջ Եվրոպայում. Անդրեա Ամմոն