«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է բնականոն աշխատանքը
Հասարակություն
14:59 24/06/2021
Հայաստան

«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է բնականոն աշխատանքը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց  առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։

«Երեկ մեր  բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝  Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան»  ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,- նշված է Իզմիրլյան բժշկական կենտրոնի տարածած հայտարարության մեջ: 

Placeholder
«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է բնականոն աշխատանքը