Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդյանի եղբայրը գերիներին ՀՀ վերադարձնելու պահանջով նստացույց է սկսել
Ադրբեջանի կողմից գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանն անժամկետ նստացույց է սկսել ՀՀ կառավարության մոտ:
«Ես Տիգրան Կարապետի Ամբարդարյանս, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը, ինչպես նաև մեր գերեվարված մյուս տղաների ծնողները, ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում ենք Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։
Այս պահից սկսած հայտարարում եմ անժամկետ նստացույց»,- գրել է Տիգրան Ամբարդարյանը ֆեյսբուքյան իր էջում:
Մելս Ամբարդարյանը շիրակցի գերեվարված զինծառայողներից է։