«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Ի՞նչ է ծրագրել
Օրվա մամուլ
09:25 25/06/2021
Հայաստան

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Ի՞նչ է ծրագրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որ միաժամանակ նաև ՀՀ փաստացի առողջապահության նախարար է, արդեն նախարարի նոր թեկնածու ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը նոր ծրագիր է կազմել. նա իր ընկերոջ կնոջը՝ նախարարի ներկայիս ժ/պ Անահիտ Ավանեսյանին նպատակ ունի գործուղել խորհրդարան:

Ըստ Թորոսյանի ծրագրի՝ Ավանեսյանը խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից և իր մարդը կունենա այդ հանձնաժողովում:

Իսկ գաղտնիք չէ, որ Թորոսյանն ու Զեյնալյանը խնդիրներ ունեն, և դա ոչ մեկ անգամ է արտացոլվել խորհրդարանում: Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա Թորոսյանն արդեն նախարարի նոր թեկնածու ունի՝ իր տեղակալ Սարգիս Թորոսյանը: Վերջինս 2019թ. ապրիլի 10-ից է զբաղեցնում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Նա մասնագիտությամբ իրավագետ է, սակայն առողջապահության ոլորտում ևս պաշտոններ է զբաղեցրել: Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանն էլ առողջապահության ոլորտի մասնագետ չէ, իրավաբան է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Ի՞նչ է ծրագրել