Արթուր Բազեյանը հաղթել է նոկաուտով ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
09:00 25/06/2021
Հայաստան

Արթուր Բազեյանը հաղթել է նոկաուտով ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից կվերադառնա մեկական ոսկե և արծաթե մեդալով:

Հայ մարզիկներից Արթուր Բազեյանը նոկաուտով հաղթելով իռլանդացի մրցակցին՝ նվաճել է ոսկե մեդալ, իսկ Համբարձում Հակոբյանը եզրափակիչում հավասար պայքարում զիջել է ռուս մրցակցին ու արժանացել արծաթե պարգևի:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։ 

 

Placeholder