«Իրավունք». Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոնի կանցնի
Օրվա մամուլ
09:21 25/06/2021
Հայաստան

«Իրավունք». Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոնի կանցնի

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոնի կանցնի: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի փոխարեն:

Ըստ մեր աղբյուրի՝ սորոսականին Վաղարշակ Հարությունյանով փոխարինելուն նպաստել են ռուսները:

Ինչ վերաբերվում է պաշտպանության նոր նախարարին, ապա ինչպես «Իրավունքն» է գրել, շրջանառվում է Սամվել Բաբայանի անունը՝ այդ պաշտոնին նշանակելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Իրավունք». Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոնի կանցնի