25.06.2021. Կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:20 25/06/2021
Հայաստան

25.06.2021. Կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում երեկ կատարվել է 3724 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 111 մարդ, մահվան դեպք չի գրանցվել:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224635 դեպք, որոնցից 216423-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1096 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5601 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 167466 թեստավորում:


 

Placeholder
25.06.2021. Կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել