Պաշտոններից ազատվել են ԶՈւ ՀՕՊ զորքերի և ինժեներական զորքերի պետերը
Քաղաքական
12:38 25/06/2021
Հայաստան

Պաշտոններից ազատվել են ԶՈւ ՀՕՊ զորքերի և ինժեներական զորքերի պետերը

Արմեն Սարգսյանի հրամանագրերով զինված ուժերում պաշտոնազրկումներ են տեղի ունեցել։

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանգրերի համաձայն.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»։

Placeholder