Արցախում կորոնավիրուսային  հիվանդության 1  դեպք է հայտնաբերվել
Առողջություն
12:03 25/06/2021
Հայաստան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է հայտնաբերվել

Հունիսի 24-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային  հիվանդության 1  դեպք: Նմա տվյալներ է հրապարակել Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ աղբյուրի, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8751 քաղաքացու հետազոտություն, որից  904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2888 դեպք: Կատարվել է  26 203 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է հայտնաբերվել