Անհայտ անձինք կրակ են արձակել Կոլումբիայի նախագահի ուղղաթիռի վրա
Քաղաքական
13:13 26/06/2021
Հայաստան

Անհայտ անձինք կրակ են արձակել Կոլումբիայի նախագահի ուղղաթիռի վրա

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին տեղափոխող ուղղաթիռը ուրբաթ օրը կրակահերթի տակ է ընկել անհայտ անձանց կողմից, երբ այն թռչում էր Հարավային Ամերիկայի հանրապետության արևելյան մասի վրայով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սյդ մասին հայտնել է Semana ամսագիրը:

Նրա խոսքով ՝ դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Նորտե դե Սանտանդերի արևելյան դեպարտամենտի երկնքում: Վեց գնդակ դիպել է ուղղաթիռիին: Օդանավում եղել են նաև ազգային պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն և ներքին գործերի նախարար Դանիել Պալասիոսը: Տուժածներ չկան: Իշխանությունները հետաքննություն են սկսել:

Դյուկեն ուղղաթիռի ուղղությամբ կրակ արձակած անհայտ հարձակվողներիմ անվանել է վախկոտներ:

«Այն ակնհայտորեն վախկոտ հարձակում էր»,-ասել է Դուկեն, որի տեսաուղերձը տեղադրվել է նախագահի վարչակազմի թվիթերյան էջում:

Կոլումբիայի ղեկավարը շեշտել է, որ իշխանությունները կշարունակեն պայքարել երկրում գործող բոլոր հանցավոր խմբավորումների դեմ:

Placeholder
Անհայտ անձինք կրակ են արձակել Կոլումբիայի նախագահի ուղղաթիռի վրա