Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ
Տարածաշրջան
14:50 26/06/2021
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 754 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 35 928 թեստ, այստեղից 16 639-ը՝ հակագենի արագ թեստով և 19 289-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,1%, վերջին 14 օրը –2,47%, վերջին 7 օրը –2,33%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 362 937 դեպք: Ապաքինվել է ևս 438 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 348 705:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 255 անձ:

1tv.ge-ի հաղորդմամբ, երկրում ընդհանուր պատվաստվել է 251 529 մարդ, օրական՝ 2 984:

Կարանտինային գոտիներում ունենք 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 592-ը:

 

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ