Կինոյում ակնառու նվաճումների համար պատվավոր «օսկարակիրները»
Մշակույթ
17:47 26/06/2021
Աշխարհ

Կինոյում ակնառու նվաճումների համար պատվավոր «օսկարակիրները»

Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Էլեյն Մեյը, նորվեգացի դերասանուհի Լիվ Ուլմանը և ամերիկացի դերասան Սեմուել Լ. Ջեքսոնը 2022 թվականին կարժանանան պատվավոր «Օսկար»-ների  կինոյում ունեցած նշանակալի ծառայության համար: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ամերիկյան կինեմատոգրաֆիստների ակադեմիան։

Պատվավոր «Օսկար»-ով առանձնացվում են կինոյում այն նվաճումներին, որոնք ընդգրկված չեն գործող մրցանակների շրջանակներում:

Մեկ այլ դերասան՝ Դենի Գլովերը կստանա Ջին Հերշոլտի անվան մրցանակ: Այն շնորհվում է հումանիզմի գործում անհատական նշանակալի ներդրման համար:

Մրցանակները կհանձնվեն Լոս Անջելեսում 2022 թվականի հունվարի 15-ին:

Placeholder
Կինոյում ակնառու նվաճումների համար պատվավոր «օսկարակիրները»