Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը սկսել է ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութերի արտադրությունը, փորձարկման խմբաքանակը պատրաստ է։ Ռիա նովոստիի հաղորդամբ, հայտնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Actoverco- ն՝ Իրանի առաջատար դեղագործական ընկերություններից մեկը, հայտարարում են երկրում Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի փորձնական խմբաքանակի արտադրության մասին։
Իրանը դարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջին պետությունը, որում իրականացվել է Sputnik V պատվաստանյութի արտադրությունը»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։
Նրանք նաև նշել են, որ Իրանում արտադրված պատվաստանյութը կօգտագործվի Իրանի տարածքում պատվաստումների ազգային ծրագրի իրականացման համար