WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի հարսնացուն հայտարարել է, որ  մտադիր են ամուսնանալ բանտում
Իրավունք
15:17 26/06/2021
Աշխարհ

WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի հարսնացուն հայտարարել է, որ մտադիր են ամուսնանալ բանտում

Անգլիական բանտում գտնվող Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստվում է ամուսնանալ, առաջիկա ամուսնության մասին հայտարարել է հարսնացուն՝ Ստելլա Մորիսը:

«Մենք քննարկում ենք բանտում ամուսնանալու հարցը, քանի որ մենք նշանադրվել ենք 2016 թվականից»,- Ասանժի հարսնացու Մորիսի  DPA- ին տված  պատասխանը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ինչպես կինն  է ասել, եթե զույգին հաջողվի ամուսնանալ բանտում, ապա Ասանժին ազատ արձակելուց հետո նրանք հարսանիքը կնշեն ընկերների և ընտանիքի հետ: Մորիսը չի նշել կոնկրետ ամսաթվերը՝ վկայակոչելով բյուրոկրատական խոչընդոտները:

«Մենք դա քննարկեցինք Բելմարշի բանտի քահանաների հետ, նրանք ասացին, որ իրենց ծառայության ընթացքում, այսինքն` 12 տարվա ընթացքում, հարսանիք չի եղել: Դա անելը հեշտ չէ»,- բացատրել է  Մորիսը:

 Զույգը երկու երեխա ունի:

Ասանժի և Մորիսի միջև հարաբերություններն սկսվել են այն ժամանակ, երբ Ասանժը թաքնվում էր Միացյալ Թագավորությունում Էկվադորի դեսպանատանը Միացյալ Նահանգներ արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա կալանավորվել է  Միացյալ Նահանգների խնդրանքով:

Այդ ժամանակվանից Ասանժը պահվում է Բելմարշի խիստ ռեժիմով բանտում: Արտահանձնման դատավարությունը սկսվեց 2019 թվականի մայիսի 2-ին: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքների 17 կետերի խախտման համար: ԱՄՆ արտահանձնվելու դեպքում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում:
 

Placeholder
WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի հարսնացուն հայտարարել է, որ մտադիր են ամուսնանալ բանտում