Հայաստանի Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է
Մշակույթ
13:57 26/06/2021
Հայաստան

Հայաստանի Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է

Հայաստանի ազգային գրադարանի և Google Cultural Institute-ի համագործակցության արդյունքում Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է։ Այս մասին տեղեկացնում են Գրատպության թանգարանից։ 

«Հայ գրատպության առաջնեկները» առցանց ցուցադրությունը միջազգային  լսարանին է ներկայացնում հայ գրատպության 500- ամյա պատմությունն ու անցած ճանապարհը` ցուցադրելով առաջին հայատառ տպագիր աշխատությունները:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը, որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը։ 
 

Placeholder
Հայաստանի Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է