Թևան Պողոսյան. Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի
Քաղաքական
12:26 26/06/2021
Հայաստան

Թևան Պողոսյան. Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի

 Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը գրում է. 

«Խաղաղության տարբեր ընկալումները:

Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի։

Խաղաղ է նաև գերեզմանոցում։

Խաղաղություն էին ցանկանում մեր անմահացած և ողջ հերոսները` զինվորներն ու հրամանատարները, ովքեր ամեն ինչ արեցին, որ ունենանք ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։

Մենք պարտավոր ենք հասնել ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղության, երբ էլ դա լինի: Հանուն մեր Եռաբլուրի: Հանուն մեր զավակների երկարաժամկետ անվտանգության: Որ թույլ չտանք մեր խաղաղությունը վերածվի պարզապես թշնամիների պատկերացրած խաղաղության: Կամ պարզապես գերեզմանոցի։

Հ.Գ. Ինչ էլ անենք, հազարամյակների կերտած  աքսիոմներին չենք կարողանալու հակադրվել. ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղությանը հասնելու ենք կա´մ Հաղթանակով, կա´մ պարզապես թշնամին մեզ գերզման կուղարկի` շրջելով հայոց պատմության վերջին էջը»։

Placeholder
Թևան Պողոսյան. Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի