26.06.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Առողջություն
13:48 26/06/2021
ԼՂՀ

26.06.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

Արցախի Հանրապետությունում հունիսի 25-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8793 քաղաքացու հետազոտություն, որից  904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2888 դեպք: Կատարվել է 26 245 թեստավորում:

Placeholder
26.06.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել