Հայ փաստաբաններն ուզում են մուտք գործել Ադրբեջան՝ ստանձնելու հայ գերիների պաշտպանությունը
Իրավունք
09:09 26/06/2021
Հայաստան

Հայ փաստաբաններն ուզում են մուտք գործել Ադրբեջան՝ ստանձնելու հայ գերիների պաշտպանությունը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.

«ՀՀ Փաստաբանների պալատը որոշել է դիմել ՀՀ  իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին ՀՀ  փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:

Եթե ստանանք մուտքի թույլտվություն սկսվելու է իրավական ճակատամարտ հանուն մեր տղեքի։
Միացել եմ նախաձեռնությանը և պատրաստակամ եմ գնալ Ադրբեջան և ստանձնել մեր ռազմագերիների իրավունքների և շահերի պաշտպանությունը»։

Հիշեցնենք, որ ՀՀ Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց։ 

Placeholder
Հայ փաստաբաններն ուզում են մուտք գործել Ադրբեջան՝ ստանձնելու հայ գերիների պաշտպանությունը