Ավստրալիան և Հարավային Աֆրիկան անցնում են կարանտինի՝ դելտա շտամի տարածման պատճառով
Քաղաքական
11:45 28/06/2021
Աշխարհ

Ավստրալիան և Հարավային Աֆրիկան անցնում են կարանտինի՝ դելտա շտամի տարածման պատճառով

Ավստրալիան փակում է չորս նահանգների սահմանները և այնտեղ սահմանում ժամանակավոր սահմանափակումներ՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով: Ավելի վաղ կարտանտին էր սահմանվել մայրցամաքի ամենամեծ Սիդնեյ քաղաքի բնակիչների նկատմամբ։ Այնտեղ, կիրակի օրը, գրանցվել է դելտա շտամով վարակվելու 112 դեպք: Այս մասին գրում է Euronews-ը։

Համաճարակի մեկնարկից ի վեր, Ավստրալիան արագորեն ձեռնարկել է զսպման միջոցներ և անցյալ տարվա աշնանն արդեն դե ֆակտո եղել է առանց կովիդի տարածք: Կառավարությունն արտակարգ նիստ է հրավիրել՝ հետագա միջոցառումները համաձայնեցնելու համար:

Հարավային Աֆրիկան նույնպես հայտարարել է նոր սահմանափակումների մասին, ներառյալ հավաքների արգելքը, պարետային ժամերը և դպրոցների փակումը: Իշխանությունները խոսում են համաճարակի երրորդ՝ հնարավոր ամենաերկար ալիքի մասին:

Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան նախազգուշացրել է, որ դելտա տեսակի խիստ վարակիչ շտամը թափանցել է նաև Իսրայել՝ երկիր, որն ունի ամենամեծ պատվաստված բնակչությունը:

Այս ֆոնին, իշխանությունները դիմակի ռեժիմը վերադարձրել են փակ սենյակներում և արգելք դրել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներ այցերի նկատմամբ։
 

Placeholder
Ավստրալիան և Հարավային Աֆրիկան անցնում են կարանտինի՝ դելտա շտամի տարածման պատճառով