Բրիտանական արևմտա-հնդկական կղզիների մոտ 20 դիակով նավ է հայտնաբերվել
Իրավունք
12:02 28/06/2021
Աշխարհ

Բրիտանական արևմտա-հնդկական կղզիների մոտ 20 դիակով նավ է հայտնաբերվել

Բրիտանական անդրծովյան Արևմտա-Հնդկական կղզիների տարածքում գտնվող Թերքում և Կայկոսի մոտ 20 դիակով նավ է հայտնաբերվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է տեղական «Turks and Caicos Sun» թերթը:

Փոքր նավը հունիսի 24-ին նկատել էր մի ձկնորս Գրանդ-Թերքի կղզու ափերի մոտ և այդ մասին հայտնել էր ոստիկանություն:

Նավակի մեջ գտնվող մարմինները քայքայման փուլում էին: Ոստիկանության խոսնակ Տակարա Բայն ասել է, որ մահվան պատճառները դեռ պարզ չեն, բայց, ըստ նախնական դիտարկման, ոչ բռնի մահեր են եղել:

Ենթադրվում է, որ նավը եկել է Կարիբյան տարածաշրջանից դեպի Թերք և Կայկոս շրջան, որը գտնվում է Բահամյան արշիպելագից հարավ-արևելք, Հայիթիից 144 կիլոմետր հյուսիս:

Տեղի իրավապահները փորձում են պարզել զոհերի ինքնությունը և նրանց մահվան պատճառները:

Placeholder
Բրիտանական արևմտա-հնդկական կղզիների մոտ 20 դիակով նավ է հայտնաբերվել