Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միտումնավոր դուրս են թողել Հայաստանը, հայկական քաղաքներն ու հայ մասնագետներին. Համլետ Պետրոսյան
Դվինի հնագիտական արշավախմբի ղեկավար, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը monumentwatch.org կայքում գրում է.
«Ցավով և հիասթափությամբ տեղեկացնում ենք, որ Կովկասում տիրող նման ողբերգական իրավիճակում, ակնհայտ քաղաքական մոտեցումների ճանապարհ են բռնել և մեր մի շարք հարգարժան կոլեգաներ, նախաձեռնելով և միանալով «Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600)» գիտաժողովին, որտեղ միտումնավոր դուրս են թողնվել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները (մանրամասն՝ այստեղ):
Հնարավոր չէ ներկայացնել Կովկասի քաղաքային մշակույթն առանց հայկական քաղաքների, հայկական սկզբնաղբյուրների և հետազոտողների: Բայց սա նաև մի նոր բան չէ: Ցավում եմ, որ իմ լավ բարեկամներ Լարա ֆաբիանը և Մուրթուզալի Գաջիեվը, որ ընդգրկված են մասնակիցների ցանկում, չեն ահազանգել ակադեմիական բարեվարքության նման աղաղակող խախտման մասին:
Խոսք է գնում ոչ թե թյուրիմացության, այլ մտածված կողմնորոշման մասին: Եթե անձնական շահագրգռվածությունն ավելի վեր է, քան գիտական բարեխղճությունը, իմաստ չունի դիմել, բացատրել կամ ազնվություն սպասել:
Ցավում ենք և հիասթափված ենք»։