Գերմանիան առաջարկում է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ՝ դելտա շտամի պատճառով
Աշխարհում
12:42 28/06/2021
Աշխարհ

Գերմանիան առաջարկում է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ՝ դելտա շտամի պատճառով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր մտադիր է եվրոպացի գործընկերների հետ քննարկել կորոնավիրուսի դելտա հնդկական շտամի տարածման պատճառով Բրիտանիայի քաղաքացիների մուտքը Եվրամիություն արգելելու հնարավորությունը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, գրել է The Times-ը:

Նշվում է, որ Մերկելը ցանկանում է առաջարկել Մեծ Բրիտանիային հայտարարել «մտահոգության» երկիր և արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ երկրներ: Պարզաբանվում է, որ այս արգելքը կարող է տարածվել ինչպես չպատվաստված, այնպես էլ պատվաստված Բրիտանիայի քաղաքացիների վրա:

Համաձայն Միացյալ Թագավորության կառավարության աղբյուրի, մի շարք երկրներ, այդ թվում ՝ Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը, Մալթան և Պորտուգալիան, մտադիր են դեմ լինել Գերմանիայի նման առաջարկին:

Ի սկզբանե Հնդկաստանում հայտնաբերված դելտա շտամն այժմ առկա է ավելի քան 85 երկրներում։
 

Placeholder
Գերմանիան առաջարկում է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ՝ դելտա շտամի պատճառով