28.06.2021. Կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Օրվա թեմա
11:26 28/06/2021
Հայաստան

28.06.2021. Կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 2962 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք: Առողջացել է 87 մարդ, Մեկ օրում աևձանագրվել է մահվան 4 դեպք:  Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած  տվյալներով, հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224851 դեպք, որոնցից 216645-ն` առողջացած, 4510-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1099 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5609 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2597 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 177 814 թեստավորում:


 

Placeholder
28.06.2021. Կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ