Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների
Հասարակություն
10:20 28/06/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների

172 ուխտավոր և արցախցի ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմի ուղեկցությամբ, այցելել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր: Հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօր մենք ուղեկցեցինք ուխտավորներին դեպի Գանձասարի վանք, ապահովել ենք նրանց անվտանգությունը և պատարագից հետո նրանց ուղեկցում ենք Ստեփանակերտ» - ասել է խաղաղապահ զորախմբի սպա Սերգեյ Վիտկոն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուխտավորների հավաքատեղին եղել է Ստեփանակերտում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 74 հոգանոց մեկ ավտոշարասյուն գնացել է Ամարասի վանք, իսկ երկրորդը՝ 98 քաղաքացիներով Գանձասար: Պատարագից հետո հավատացյալներին հետ են ուղարկել:

Placeholder
Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների