Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ
Քաղաքական
12:29 28/06/2021
ԼՂՀ

Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտաքին իրավիճակների պետական ծառայությունը: 

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն։

Placeholder
Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ