Վերջին մեկ ամսում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 400 զբոսաշրջիկի մոտ
Տարածաշրջան
16:54 29/06/2021
Տարածաշրջան

Վերջին մեկ ամսում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 400 զբոսաշրջիկի մոտ

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասել է, որ վերջին ամսվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 400 զբոսաշրջիկի մոտ:

Ըստ նրա՝ շարժունակության բարձրացումը վարակի դեպքերի աճի ռիսկի գործոններից մեկն է:

«Այսօր ես համակարգող խորհրդին հայտնեցի, որ վերջին ամսվա ընթացքում զբոսաշրջիկների շրջանում հաստատել ենք վարակի ավելի քան 400 դեպք: Ես նաև հաղորդեցի նրանց մեկուսացման մասին: Այսինքն՝ շարժունակության բարձրացումը, անկասկած, դեպքերի աճի ռիսկի գործոններից մեկն է: 400 զբոսաշրջիկներից ոմանք վարակվել են տեղում, ոմանք ներս մտնելուց հետո: Ես չեմ կարող ձեզ ասել շտամների մասին», - Jnews-ի հաղորդմամբ,  հայտարարել է Գամղրելիձեն:

Placeholder
Վերջին մեկ ամսում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 400 զբոսաշրջիկի մոտ