Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական
Կրթություն, գիտություն
18:45 29/06/2021
Հայաստան

Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական

Այսօր ԳԱԱ նախագահությունը որոշում է կայացրել ակադեմիկոս Մարտիրոսյանին նշանակել նախագահի գլխավոր խորհրդական։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԳԱԱ նորանշանակ ղեկավար Աշոտ Սաղյանը։

«Որոշումը կայացվել է հաշվի առնելով ակադեմիկոս Մարտիրոսյանի մեծ ներդրումը։ Վերջապես 15 տարի եղել է նախագահ»,- ասաց նորանշանակ ԳԱԱ նախագահն ու հավելեց․

«Եթե  նախագահության ղեկավար անձը 10 տարի և ավելի լինում է նախագահության անդամ , ըստ  ակադեմիայի կանոնադրության, կարող են դառնալ նախագահի խորհրդական։ Մենք որոշել ենք  Մարտիրոսյանին տեղափոխել նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Այնպես որ, ինքը գործունեությունը շարունակելու է ակադեմիայում»։

Placeholder
Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական