29.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք
Առողջություն
11:31 29/06/2021
ԼՂՀ

29.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Արցախի Հանրապետությունում կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8871 քաղաքացու հետազոտություն, որից 908-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2892 դեպք: Կատարվել է 26 823 թեստավորում:
 

Placeholder