«Երևանյան հեռանկարներ» փառատոնին ելույթ կունենա Իտալիայից ժամանած Մայա Օհանյանը
Մշակույթ
13:51 29/06/2021
Հայաստան

«Երևանյան հեռանկարներ» փառատոնին ելույթ կունենա Իտալիայից ժամանած Մայա Օհանյանը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 22-րդ համերգաշարը սկիզբ կառնի հուլիսի 3-ին կայանալիք համերգով՝ ի նվիրումն և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավեննա փառատոնի: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, երեկոյին որպես մենակատար հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը: 

Համերգը ղեկավարելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հուլիսի 3-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Լյուդվիգ Վան Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրային կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիա» ստեղծագործությունը:

Placeholder