Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթել է մրցաշարի խմբային փուլում
Աշխարհում
15:19 29/06/2021
Հայաստան

Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթել է մրցաշարի խմբային փուլում

Ավարտվել է Goldmoney Asian Rapid մրցաշարի խմբային փուլը, որում հիանալի արդյունք է ցույց տվել Լևոն Արոնյանը։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր 15 հնարավորից վաստակել է 10,5 միավոր և գրավել առաջին հորիզոնականը։ 10 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Վլադիսլավ Արտեմևը։ Դին Լիժենը 9,5 միավորով գրավել է 3-րդ հորիզոնականը, իսկ Մագնուս Կարլսենը վաստակլ էց 9 միավոր՝ գրավելով 4-րդ հորիզոնականը։

Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 16 մասնակիցներից փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր է նվաճել 8 շախմատիստ։

¼ եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Էրիգասի Արջունը։

Placeholder
Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթել է մրցաշարի խմբային փուլում