Հունաստանի ոստիկանությունը գտել է 2012 թ․-ին գողացված Պիկասոյի նկարը
Մշակույթ
13:34 29/06/2021
Աշխարհ

Հունաստանի ոստիկանությունը գտել է 2012 թ․-ին գողացված Պիկասոյի նկարը

Հունաստանի ոստիկանությունը գտել է իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը գողացել էին ավելի քան ինը տարի առաջ Աթենքի ազգային պատկերասրահից: Ինչպես հաղորդվել է երկուշաբթի՝ հունիսի 28-ին, ենթադրաբար, գողը եղել է տեղի 49-ամյա բնակիչ: Այս մասին գրում է DW-ն։

Պիկասոյի աշխատանքը հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի «Քամու ջրաղաց» կտավի հետ միասին՝ Աթենքից 50 կիլոմետր հեռավորության վրա: Վերջինս, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, վնասված է եղել:

Երկրի մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է գտածոյի փաստը:

Հանցագործի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն և նրա գործողությունների դրդապատճառները կներկայացվեն այսօր՝ հունիսի 29-ին, մամուլի ասուլիսում:

Ոստիկանությունը վերսկսել էր հետաքննությունը 2020 թվականի փետրվարին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Կնոջ գլուխը» չի հայտնվում արվեստի սև շուկաներում և, ըստ ամենայնի, դուրս չի բերվել Հունաստանից: Կտավը գնահատվում է 16,5 միլիոն եվրո:

Պիկասոն այն նվիրել էր Հունաստանին՝ որպես վարձատրություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստներին դիմակայելու համար:

Placeholder
Հունաստանի ոստիկանությունը գտել է 2012 թ․-ին գողացված Պիկասոյի նկարը