Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջամնում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը
Քաղաքական
10:25 29/06/2021
ԼՂՀ

Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջամնում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքները Արցախի տարածքում պայթուցիկ առարկաների հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ  կայքէջում:

«Ականազերծող խմբի կողմից հայտնաբերված պայթուցիկ զինամթերքը, որն իրենից ներկայացնում է առաջին կատեգորիայի վտանգ՝ ոչնչացման վայր տեղափոխվելուց հետո, վնասազերծվում է պայթեցման միջոցով»,-ասել է մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայող Վլադիսլավ Կելզինը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ օրական «Բալիդժա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացնում են շուրջ 30 պայթյունավտանգ առարկա՝ ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով`այդ գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

«Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել էր Մարտունու շրջանում ականազերծման ժամանակ:

 2020-ի նոյեմբերի 23-ից սկսած ընդհանուր առմամբ 2,148 հա տարածք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհներ մաքրվել են չպայթած զինամթերքից, 1892 շենքեր ստուգվել են սակրավորների կողմից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթուցիկ օբյեկտ:

Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ամեն օր ներգրավված է պայթոյւնավտնագ առարկաների վնասազերծման աշխատանքներում»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
 

Placeholder
Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջամնում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը