Զինծառայողների աճյունների որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն
Հասարակություն
15:35 29/06/2021
ԼՂՀ

Զինծառայողների աճյունների որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:

Placeholder
Զինծառայողների աճյունների որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն