30.06.2021. Կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել
Օրվա թեմա
11:12 30/06/2021
Հայաստան

30.06.2021. Կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում երեկ կատարվել է 3711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 60 մարդ, մահվան դեպք չի գրանցվել:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225095 դեպք, որոնցից 216778-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 1099 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5613 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185 002 թեստավորում:


 

Placeholder
30.06.2021. Կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել