Նավալնու «պրիչոսկան» խառնվում է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
12:23 30/06/2021
Հայաստան

Նավալնու «պրիչոսկան» խառնվում է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ արտահերթ նիստում  ունեցած ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վերջերս ԵԽ-ում երկար առանձնազրույց է ունեցել  Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սահմեդ Սեյիդովի հետ, որը շարունակում է չընդունել, որ իրենց մոտ ռազմագերիներ կան:

Զոհրաբյանը փոխանցեց Սեյիդովի խոսքն, ըստ որի՝ գերիների հարցը կքննարկվի, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյան օկուպացված 75 %-ը:

Պատգամավորն առաջարկեց որպես պատժամիջոց քայլեր անել ԵԽ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կասեցնելու ուղղությամբ:

«Նավալնու պրիչոսկան խառնվում է՝ Եվրոպայի խորհորդը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում՝ զրկելով նրան ձայնի իրավունքից»,- հայտարարեց Զոհրաբյանը և առաջարկեց նաև կալանք դնել Ալիևի, նրա ընտանիքի և կլանի եվրոպական հաշիվների վրա: 

Պատգամավորը դիմեց հեռացող խորհրդարանի քաղաքական ուժերին՝ հանդես գալ միասնական հայտարարությամբ և նշել այն պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն Ադրբեջանի հանդեպ, այլապես շատ երկար են սպասելու գերեվարվածներին:

Placeholder
Նավալնու «պրիչոսկան» խառնվում է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում. Նաիրա Զոհրաբյան