Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում
Աշխարհում
12:51 30/06/2021
Աշխարհ

Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի հաղթող Սերենա Ուիլյամսը չի կարողացել ավարտել Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանը բելառուս Ալեքսանդրա Սասնովիչի հետ: 39-ամյա ամերիկուհին առաջին սեթի ընթանքում ոլորել է ոտքն ու ավարտել մրցաշարը:

Վեստի.ռու-ն գրում է, որ 3:1 հաշվով Ուիլյամսը բժշկական թայմ-աութ է վերցրել: Վերադառնալով խաղադաշտ՝ նա երկու պարտություն է կրել: 3:3 հաշվով ամերիկացի թենիսիստը հրաժարվել է հետագա պայքարից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուիլյամսը որոշել է բաց թողնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը:
 

Placeholder
Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում