Ես կանխելու եմ նման փտած վարքագիծը պատասխանատու կառույցներում.Աննա Կոստանյան
Կրթություն, գիտություն
16:04 30/06/2021
Հայաստան

Ես կանխելու եմ նման փտած վարքագիծը պատասխանատու կառույցներում.Աննա Կոստանյան

«Իմ ձեռքի տակ են Երևանի քաղաքապատերանին և ԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրություններիս պաշտոնական պատասխաններն առ այն, որ իմ բարձրացրած բազմաթիվ կեղծիքները և խախտումները, որոնց մի մասով նույնիսկ հարուցված է քրեական գործ նկատվել և արձանագրվել են քաղաքապետարանի և կրթության նախարարության կողմից»,-ԱԺ արտահերթ նիստում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ խոսելով Երևանի թիվ 197 դպրոցում տեղեի ունեցած և ունեցող բազմաթիվ խախտումների  և կեղծիքների մասին:

Պատգամավորը հայտնեց, որ մշտապես հարցը բարձրացրել է, բայց այսօր քաղաքապետարանը իր հետ զուգահեռ մեծ ջանքեր է գործադրում՝ փորձելով արդարացնել և կոծկել այդ կեղծիքները:

«Այսքանից հետո այդ կառույցները հանձն են առել այդ դպրոցի տնօրենի դատապաշտպանի առաքելությունը, այն դեպքում, երբ նրանք պետք է նախաձեռնեին տնօրենի պատասխանատվության ենթարկելու գործընթացը՝ դադարեցնելով նրա լիազորությունները»,-ասաց Կոստանյանը:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքապետարանը և ԿԳՄՍ նախարարությունը հայտնել են, որ խախտումների պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված ժամկետները լրացել են:

«Պարոնա՛յք, եթե դպրոցի տնօերնը պարբերաբար կատարում է խախտումներ, կամ պատասխանատու է դրանց համար, պետք է կիրառել ոչ թե Աշխատանքային օրենսգրքի որոշ հոդվածներ, այլ դրանք պարբերաբար կատարելու դեպքում դադարեցնել նրա լիազորություները»,-նկատեց պատգամավորը:

Կոստանյանի պարզաբանմամբ՝ կան փաստեր, որոնք արձանագրված են քաղաքապետարանի և նախարարության կողմից, որից հետո ԿԳՄՍ նախարարը, ինքը, մեկ այլ պատգամավոր և, նույնիսկ,  վարչապետի աշխատակազմից փաստերն ուղարկել են դատախազություն, որտեղ դրանցում տեսել են հանցանքի տարրեր, իսկ քաղաքապետարանի որոշ ստորաբաժանումներ և դրանց  աշխատակիցներ շարունակում են հովանավորել  197 դպրոցի տնօրենին և կողմակալ վերաբերմունք ցուցաբերել

Պատգամավորը հայտնեց, որ հետևողական է լինելու այդ հարցում՝ նույնիսկ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո:


«Ես կանխելու եմ նման փտած վարքագիծը պատասխանատու կառույցներում, որպեսզի ապագայում որևիցե պաշտանատար անձի մտքով անգամ չանցնի օրենք խախտի և սպասի 6 ամսյա ժամկետի լրացմանը, որպեսզի շարունակի պաշտոնավարել»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորրը և շեշտեց, որ հարցին լուծոմ չտալու դեպքում կհրապարակի քաղաքապետարանին ուղղված բոլոր պաշտոնական գրությունները և դրանց տրված պատասխանները:
 

Placeholder