30.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք
Առողջություն
11:23 30/06/2021
ԼՂՀ

30.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք

Արցախի հանրապետությունում հունիսի 29-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային  հիվանդության 6 դեպք:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8925 քաղաքացու հետազոտություն, որից 914-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2898 դեպք: Կատարվել է 26 877 թեստավորում:

Placeholder
30.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք