Հնարավոր է՝ դա լինի իմ վերջին ֆիլմը և այն պետք է լինի հրաշալի. Ալեն Դելոնը կինո վերադառնալու մասին
Մշակույթ
19:30 01/07/2021
Աշխարհ

Հնարավոր է՝ դա լինի իմ վերջին ֆիլմը և այն պետք է լինի հրաշալի. Ալեն Դելոնը կինո վերադառնալու մասին

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ մեծ կինո։ Այս մասին նա ասել է «France 5»-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես հույս ունեմ կրկին վերադառնալ էկրան,- նշել է դերասանը։ - Հնարավոր է, որ դա լինի իմ վերջին ֆիլմը։ Եւ այն պետք է լինի հրաշալի»:

Դելոնը հավելել է, որ կցանկանար աշխատել «ականավոր ռեժիսորի, օրինակ, Լիզա Ազուելոսի հետ», որը նկարահանել է Դալիդայի մասին կենսագրական ֆիլմը:

«Հետո ես կկարողանամ հեռանալ, այլևս անելիք չունեմ», - ընդգծել է դերասանը:

85-ամյա աշխարհահռչակ դերասանը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում  և իր աշխատանքով հռչակ Է ձեռք բերել «Կիզիչ արևի տակ» (Plein soleil, 1960), «Ռոկկոն և նրա եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1961), «Ընձառյուծը» (Le Guepard, 1963), «Լողավազան» (La Piscine, 1969) կինոնկարներում։
 

Placeholder
Հնարավոր է՝ դա լինի իմ վերջին ֆիլմը և այն պետք է լինի հրաշալի. Ալեն Դելոնը կինո վերադառնալու մասին