Վատիկանում մեկնարկել է Լիբանանի հոգևոր պետերի հանդիպումը
Օրվա թեմա
18:10 01/07/2021
Աշխարհ

Վատիկանում մեկնարկել է Լիբանանի հոգևոր պետերի հանդիպումը

Վատիկանի պապական ժողովրասրահում մեկնարկել է Լիբանանի քրիստնյա հոգևոր պետերի հանդիպումը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ:  Նախքան ժողովը՝ Սուրբ Պետրոս Մայր Տաճարում հավաքական աղոթք է հնչել:

Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդմամբ, ժողովի առաջին նիստում դասախոսությամբ հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը՝ ներկայացնելով Լիբանանում տիրող   քաղաքական, տնտեսական ներկա իրավիճակը, դրանից դուրս գալու  իր տեսակետները, որից հետո շուրջ երկու ժամ քննարկում է ծավալվել:

Ներկաները դրական են արձագանել Վեհափառ Հայրապետի ներկայացրած իրատեսական վերլուծությանը:

Երկրորդ մասում դասախոսությամբ է հանդես եկել Ռայի Պատրիարքը՝ ներկայացնելով Եկեղեցու մարդասիրական ու կրթական դերը Լիբանանում տիրող ներկա իրավիճակի լույս ներքո:

Արամ Առաջինը երկու նիստերի ընթացքում էլ հաճախակի հանդես է եկել հստակեցումներով՝ մշտապես շեշտելով քրիստոնյա-իսլամ գոյակցության կարևորությունը և դրա շրջանակում հարցերը քննարկելու և լուծումներ որոնելու հրամայականը։

Կեսօրին հոգևոր պետերն ու նրանց ընկերակցող պատվիրակության անդամները ճաշել են կաթոլիկ աշխարհի քահանայապետի հետ:

Ժողովն այսօր շարունակվել է նաև կեսօրից հետո:

 

Placeholder
Վատիկանում մեկնարկել է Լիբանանի հոգևոր պետերի հանդիպումը