Օլիմպիական խաղերին ընդառաջ ՄՕԿ-ի գրեթե բոլոր աշխատակիցները  պատվաստվել են
Աշխարհում
19:00 01/07/2021
Հայաստան

Օլիմպիական խաղերին ընդառաջ ՄՕԿ-ի գրեթե բոլոր աշխատակիցները պատվաստվել են

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը որոշել է Ճապոնիա մեկնել  հուլիսի 8-ին: Նա պատվաստվել  է կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Ծագող արևի երկրում գտնվելու առաջին օրերին Բախը նախատեսում է հեռավար աշխատել: Հուլիսի 12-ից նա կհանդիպի «Տոկիո-2020» կազմկոմիտեի, ԱՕԿ-ների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի հետ:

ՄՕԿ-ի ղեկավարը դիմել է խաղերի բոլոր մասնակիցներին և շեշտել, որ նրանք պետք է խստորեն պահպանեն ՄՕԿ-ի,« Տոկիո -2020» կազմկոմիտեի, Ճապոնիայի կառավարության և մայրաքաղաքի իշխանությունների մշակած կանոնակարգերը:

Բախը նաև ասել է, որ ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների անդամների 84 և լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 80 տոկոսը պատվաստված կլինեն: Ինչ վերաբերում է ՄՕԿ-ի աշխատակիցներին, ապա  գրեթե բոլորը պատվաստվել են կամ ունեն իմունիտետ:
 

Placeholder
Օլիմպիական խաղերին ընդառաջ ՄՕԿ-ի գրեթե բոլոր աշխատակիցները պատվաստվել են