ԱՄՆ-ը խաղացել է ինտերնետային գրաքննիչների հետ․ Զախարովա
Քաղաքական
19:08 01/07/2021
Տարածաշրջան

ԱՄՆ-ը խաղացել է ինտերնետային գրաքննիչների հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտել է Վաշինգտոնի կողմից իրանական ԶԼՄ-ների կայքերի արգելափակումը և ասել, որ «ԱՄՆ-ն խաղացել է ինտերնետային գրաքննիչների հետ»: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար արգելափակել է Իրանի իսլամական հեռուստատեսության և ռադիոյի միության ինտերնետային կայքերը: Մասնավորապես, արգելափակվել են 33 կայքեր՝ միության կողմից օգտագործվող և ևս 3 կայք, որոնք  վերահսկվում են Քաթաիբ Հեզբոլլահ զինված խմբավորման կողմից:

Զախարովայի խոսքով՝ երբ սկսում են արգելափակել լրատվամիջոցներ, դա արդեն ոչ թե պարզապես երկակի ստանդարտ է, այլ քաղաքական նկատառումներով հետապնդում:

«Վաշինգտոնի ցինիզմն արդեն հատում է բոլոր սահմանները»,- ասել է նա և հավելել․

«Կարծես թե Միացյալ Նահանգները խաղացել են ինտերնետային գրաքննիչների հետ, և միևնույն ժամանակ մոռացել են միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում»։

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այս ամենը տեղի է ունենում Վիեննայում ընթացող դժվար բանակցությունների ֆոնին, որը միտված է իրանական միջուկային ծրագրի վերականգմանը։

Placeholder
ԱՄՆ-ը խաղացել է ինտերնետային գրաքննիչների հետ․ Զախարովա