Մովսես Հակոբյան. Դատախազը պետք է որոշի՝ մեղադրանքը կարողանալո՞ւ է պաշտապնել, թե՞ ոչ
Իրավունք
14:03 01/07/2021
Հայաստան

Մովսես Հակոբյան. Դատախազը պետք է որոշի՝ մեղադրանքը կարողանալո՞ւ է պաշտապնել, թե՞ ոչ

Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում պնդել է՝ նոյեմբերի 19-ի ասուլիսում ինքը պետական գաղտնիք չի հրապարակել։

«Գործն ուղարկվել է դատախազին, վերջինս պետք է որոշի՝ մեղադրանքը կարողանալու՞ է դատարանում պաշտապնել, թե՞ ոչ։ Կանչեն դատարան, գնալու եմ»,-ասել է Մովսես Հակոբյանը։

Նա հայտնել է, որ իր իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 

ԱԱԾ-ն այսօր տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես  մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:

Հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Placeholder
Մովսես Հակոբյան. Դատախազը պետք է որոշի՝ մեղադրանքը կարողանալո՞ւ է պաշտապնել, թե՞ ոչ