Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ նիստին կմեկնարկի ապացույցների հետազոտման փուլը
Իրավունք
17:51 01/07/2021
Հայաստան

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ նիստին կմեկնարկի ապացույցների հետազոտման փուլը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի, նախ կհետազոտվեն գրավոր ապացույցները, փաստաթղթերը, այնուհետև կհարցաքննվեն վկաները և ամբաստանյալները։

Վահե Միսակյանն առաջարկեց հետազոտման գործընթացը սկսել հաջորդ դատական նիստին, քանի որ արդեն մոտենում էր աշխատանքային ժամի ավարտը:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 5-ին։

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Սերժ Սարգսյանն ասաց, որ մեղավոր չէ. «Ես լսեցի մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում: Ես մեղավոր չեմ»:

Գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ Բարսեղ Բեգլարյանն ու Գևորգ Հարությունյանը, նույնպես իրենց մեղավոր չճանաչեցին:

 

Placeholder
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ նիստին կմեկնարկի ապացույցների հետազոտման փուլը